Բիզնեսի Ձեր օգնականը
«Աբակուս ըքաունթինգ» ընկերությունը հաշվապահական և իրավաբանական ընկերություն է, որի ստեղծման հիմքում ընկած է հիմնադիրների բազմամյա փորձը և ոլորտում որակյալ մասնագիտական ծառայությունների պահանջարկը: Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին: Հիմնադրման օրվանից մեզ վստահել են բազմաթիվ կազմակերպություններ ոչ միայն ՀՀ տարածքում գործող, այլ նաև ՀՀ տարածքից դուրս, ունենք գրանցված շուրջ 800 հեղինակային իրավունքներ և այլն։
Մեր ընկերությունը գործընկերներին առաջարկում է հաշվապահական հաշվառման և հարակից ոլորտների ծառայություններ, իրավաբանական խորհրդատվություն, հեղինակային իրավունքների գրանցում, կազմակերպությունների գրանցում, խորհրդատվություն, հաշվապահական հաշվառման վարում, ֆինանսական հաշվետվությունների կազմում, ֆինանսական պլանավորում, կազմակերպությունների գործունեության ավտոմատացման համակարգերի ներդրում, ինչպես նաև կազմակերպության վերաբերյալ տեղեկատվության տարածում մի քանի օղակներով։
Ստուգում
Ապրանքային նշանի առկայության ստուգում, այն է ազգային և միջազգային ընթացակարգում ՀՀ տարածքում իրավական պահպանություն ստացած ապրանքային նշանների ցանկում առկայության ստուգում
Հայտ
Հայտի կազմում (նաև դասակարգիչների ընտրություն), ինֆորմացիայի հաստատում, անհրաժեշտ պետական տուրքերի վճարում և հայտի վերջնական ուղարկում
Հրապարակում
Հայտն ուղարկելուց հետո այն հրապարակվում է պաշտոնական տեղեկագրում
Փորձաքննություն
Պետական լիազոր մարմինը հայտի հրապարակման օրվանից հետո` եռամսյա ժամկետում, կառավարության սահմանած կարգով անցկացնում է հայտի ըստ էության փորձաքննություն՝ ստուգելու համար հայտարկված ապրանքային նշանի համապատասխանությունը օրենքով սահմանված պահպանության պայմաններին։
Քննարկում
Դիտողության և առարկության քննարկման արդյունքում պետական լիազոր մարմինը համապատասխանաբար կայացնում է որոշում հաշվի առնելով գրությունը։
Որոշում
Բոլոր վերը նշված գործընթացներից հետո գործակալությունը ընդունում է որոշում ապրանքային նշանի գրանցման կամ գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին
Վկայագիր
Պետական տուրքի վճարման անդորրագրի և դիմումի հիման վրա վկայագրի ստացում
01
Ապրանքային նշանների գրանցում
ՀՀ օրենքով սահմանված կարգով ապրանքային նշանների հայտերի կազմում և ուղարկում
02
Կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարում
Ֆինանսական, հարկային, կառավարչական հաշվառման վարում
03
Կադրային հաշվառում և փաստաթղթավորում
Աշխատանքային հարաբերությունների գրանցում, աշխատանքային պայմանագրերի կազմում
04
Իրավաբանական խորհրդատվություն
Խորհրդատվություն տնտեսական իրավունքի վերաբերյալ
Արա առաջին քայլը քո բիզնեսը ավելի ապահով դարձնելու համար